211652_close_icon
views-count2051 դիտում article-date 09:46 10-03-2015

Թրաֆիքինգ սեփական երկրու՞մ. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ թերթի թղթակցի հետ զրույցում, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) պատկանող «Գոլդեն Պալաս» խաղատան մի աշխատակից, խնդրելով չհրապարակել իր անունը, պատմել է. «Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել: Ամեն տեղ բացատրում են՝ թրաֆիքինգն ինչ է, զգուշացնում են արտերկրում թրաֆիքինգի մասին, բայց սեփական երկրում ենթարկվում ենք թրաֆիքինգի, ու ոչ մեկը ոչ մի քայլ չի անում մեզ պաշտպանելու համար: Այսօր մենք հայտարարություն ենք տվել ստեղծված իրավիճակի՝ որպես քրեական հանցագործության մասին, որ մարդիկ մեզ օգտագործել են ու հանցագործություն են կատարել»: Անուշադրության մատնվելով ՄԻՊ-ից, որին դիմել էին ավելի քան մեկ ամիս առաջ, խաղատան աշխատակիցները նամակ-հայտարարություն են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի պարտքը չմարելու փաստով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր