Երուսաղեմում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Երուսաղեմում անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց խմբի մեջ եւ վրաերթի ենթարկել մի քանի անցորդի: Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ ոստիկանության կենտրոնակայանի հարեւանությամբ գտնվող կանգառում:
Ընդհանուր առմամբ հինգ մարդ է տուժել: Կատարվածից հետո վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, փորձել դանակով հարվածել անցորդներից մեկին, սակայն ոստիկանը կրակել եւ վիրավորել է նրան: Հանցագործին բռնել են: Պարզվել է, որ նա պաղեստինցի է: Ոստիկանները կատարվածն ահաբեկչություն են անվանել: Վերջին մեկ ամսում նման երեք հարձակումներ են եղել, որոնց հետեւանքով 3 մարդ է մահացել: