Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 1 զոհ, 10 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Այս մասին հայտնում է RT-ն:
Միջադեպի հետևանքով կա 1 զոհ, ևս 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեծ արագությամբ է ընթացել և մխրճվել է անցորդների խմբի մեջ:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Պարզվում են դեպքի հանգամանքները: