21086 դիտում
23:30 09-03-2015
Երևանում 26-ամյա մարքետոլոգ կին վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 26-ամյա Եվգենյա Սիմոնյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 18 AD 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Անդո Ամիրխանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի Ա. Ամիրխանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Զիգզագ» ՍՊԸ-ում՝ որպես մարքետոլոգ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է «Արեքնազ» կրթահամալիրի 8-րդ դասարանում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
51809 դիտում
21:53 21-05-2020
Վրաերթ Կոտայքի մարզում. Հրազդանում 57–ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աշակերտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
59244 դիտում
18:04 26-03-2021
Վանաձորում 61–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 6-րդ դասարանի աշակերտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2260 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)