Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Մարտի 9-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 62LS891 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) ավտոմեքենան (1 ուղևոր):