3783 դիտում
18:59 09-03-2015
Պոլիտեխնիկի ռեկտորն՝ ընդդեմ հավաքարարների
Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը բավական ճանաչված մարդ է հայաստանյան կյանքի որոշ ոլորտներում: Նախկինում կոմսոմոլ, կոմունիստ, ՀՀՇ- ական, ՀՀԿ- ական, լեւոնական, նժդեհական եւ ամենակարեւորը տարոնական այս անձնավորությունը հասարակությանն ավելի հայտնի է կեղծարարությամբ, ընտրակեղծարարությամբ եւ սեքս-սկանդալներով: Ասում են, որ նա նաեւ գիտնական է:
Միայն նշեմ, որ նա « Վրաստանի էներգետիկայի ակադեմիա » ՍՊԸ-ի իսկական անդամ է, այն էլ 2006թ: Չգիտեմ թե ինչքան «ակադեմիկոսներ» կան այդ ՍՊԸ- ում, սակայն դրանք դժվար թե տեղյակ լինեն այն մասին, որ մեր հերոսը 2014թ ուներ Facebook-ի էջ եւ օգտագործելով այդ սոցցանցի հնարավորությունները սիրահետում էր ընկերոջ դստերը:
Կյանքը շարունակվում է, եւ նորանոր բացահայտումներ են ի հայտ գալիս: Ասում են, որ Պոլիտեխնիկի ռեկտորին դուր են գալիս զինվորական կանայք եւ ընդհանրապես դուր չեն գալիս հավաքարարները: Սակայն ամեն ինչ հերթով: ՀՊՃՀ-ն ունի քոլեջ, որն իհարկե, այնպես, ինչպես բոլոր հիմնարկները, պետք է ունենա տնօրեն եւ հավաքարար: Շատ տեղեր ընդունված է, որ մեծ հիմնարկի դուստր ձեռնարկությունների ղեկավարները պետք է վայելեն մեծ հիմնարկի ղեկավարի հովանավորությունը: ՀՊՃՀ-ի քոլեջի տնօրեն՝ Մարինե Գրիգորյանը նույնպես գտնվում է հովանու տակ: Նա ռուսաց լեզվի ուսուցչուհի է եւ…. լեյտենանտ: Հայաստանցի ապագա ճարտարագետների համար շատ կարեւոր է, որ իրենց գիտելիքներ մատուցվի ռուսերենով՝ օտագործելով
զինվորական մեթոդոլոգիան:
Սա լրջագույն նորամուծություն է, հաշվի առնելով վերջին քաղաքական իրադարձությունները: Մյուս նորամուծությունն այն է, որ ՀՊՃՀ-ին պետք չեն հավաքարարներ: Այս հանգամանքը, թերեւս, կապված է Թոքմաջյանի՝ Երեւանի ավագանի դառնալու հետ: Ըստ այդմ նա որոշել է, որ ՀՊՃՀ-ի մաքրության գործն այլեւս Երեւանի քաղաքապետարանի առաքելությունն է: Նա, հաշվի առնելով, իր կարծիքով, տրամաբանական այս եզրույթը, շուտափույթ ազատվում է ՀՊՃՀ-ի եւ կից հիմնարկների հավաքարարներից, օրինակ՝ ինձնից: Սա ամենակարեւոր նորամուծությունների մասին: Ուրեմն, ի՞նչ ունենք: Ունենք սեքս-հսկա ռեկտոր, որը սիրում է զինվորական , ռուսախոս կանանց եւ չի սիրում հավաքարարների: Սա ամենալուրջ ձեռքբերումներից է:
Իսկ ինչ վերաբերում է դրան, որ ՀՊՃՀ-ի աշխատողները գտնվելով ԱՄՆ-ում, ստանում են աշխատավարձ, առանց տեղեկացվելու՝ մարդիկ հեռացվում են աշխատանքից, ուսանողները ստանում են կրթաթոշակ՝ ընդունման պահից չներկայանալով դասերին, ստուգարքներին եւ քննություններին՝ ղեկավարության համակրանքը վայելող ծնողների երեխաները վճարովի համակարգից անցնում են անվճար համակարգ, կորչում են դասամատյաններ, որոնք այնուհետեւ հայտնվում են փոխված գնահատականներով, դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն արդեն գիտենք:
Ամալյա Պետրոսովա
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու մյուս կողմի տեսակետը ևս:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
17:06 28-08-2014
Ի՞նչ եղավ կեղծ հավաքարարների գործը
1848 դիտում
09:57 14-06-2016
Շիրակի մարզպետը սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա. «Չորրորդ իշխանություն»
4472 դիտում
09:57 29-03-2019
ԱԺ հավաքարարների «բունտի» առեղծվածը. մրցույթը շահել է Ալեն Սիմոնյանի ընկերոջ ֆիրման. «Փաստ»
Այս բաժնից
928 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր
676 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը