9472 դիտում
16:30 09-03-2015
Զորամասում երկվորյակ եղբայրները ընկերների հետ ծեծել են դասակի հրամանատարին
20-ամյա Սամվել Աթանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, գործուղված լինելով ՊՆ N զորամաս զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի արտահաստիքային դասակի հրամանատար Ս. Հովսեփյանի հետ: Ընթացքում մյուս՝ իր երկվորյակ եղբոր Սարգիս Աթանեսյանի հետ, մի խումբ անձանցով բռնություն են գործադրել Հովսեփյանի նկատմամբ, որպես զենք օգտագործել են մոխրաման և այլ իրեր, որոնց գործադրմամբ հարվածել են Հովսեփյանի գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Սամվել Աթանեսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգսրքի 358 հոդվածի 3 –րդ մասի 1,2,3-րդ կետերով, Սարգիս Աթանեսյանի դեմ՝ 360 հոդվածի 1-ին եւ 359 հոդվածի 2 –րդ մասի 4-րդ կետերով, Արմեն Հարությունյանի դեմ՝ 359 հոդվածի 1-ին մասով, իսկ Ազատ Հարությունյանի դեմ՝ 327.6 հոդվածի 1-ին մասով: Սամվել Աթանեսյանի խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, Սարգիս Աթանեսյանինը եւ Արմեն Հարությունյանինը՝ հրամատարության հսկողության հանձնելը, իսկ Ազատ Հարությունյանինը՝ ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
45867 դիտում
20:47 28-10-2015
Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվում են 24-ամյա երկվորյակ եղբայրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է