Վերսալում արգելվել է «սելֆի»-ի համար նախատեսված հարմարանքներ օգտագործել
Ֆրանսիայում՝ Վերսալի պալատում, արգելել են «մոնոպոդ»-ները՝ «սելֆի»-ի համար նախատեսված փայտիկները:
Պալատի ներկայացուցիչները կարծում են, որ օգտագործելով դրանք, այցելուները կարող են վնասել արվեստի թանկարժեք գործերը: Նշենք, որ պալատի այցելուների թիվն օրական անցնում է 1000-ը, իսկ պալատի դահլիճները երբեմն լիքն են լինում մարդկանցով:
Համարվում է, որ Վերսալը առաջին եվրոպական թանգարանն է, ուր արգելվել են այդպիսի հարմարանքները:
Նշենք, որ ԱՄՆ-ում՝ Սմիթսոնովյան թանգարանում, արդեն արգելվել են «սելֆի»-ի համար նախատեսված փայտիկները: