1213 դիտում
15:16 09-03-2015
ԼՂՀ վարչապետը կարևորել է ՏԻՄ-երի զարգացումը
Մարտի 9-ին ԼՂՀ-ում մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների՝ այս տարվա առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Իր խոսքում վարչապետը նշել է, որ համայնքներն իրենց միասնականությամբ շատ խնդիրներ կարող են լուծել ինքնուրույն՝ առանց մեծ նյութական ծախսերի: Նա հավելել է, որ համայնքապետերը լավ հնարավորություն ունեն համայնքային նշանակության խնդիրները ներկայացնելու պետական կառավարման մարմինների պատասխանատուներին և ընդհանուր լուծումներ նախանշելու:
Հանդիպման ավարտին, բեղմնավոր աշխատանք մաղթելով մասնակիցներին, վարչապետը հորդորել է համայնքապետերին նախաձեռնող լինել իրենց հուզող հարցերը համապատասխան օղակներին ներկայացնելու հարցում:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
4750 դիտում
21:36 31-05-2017
ՀՀ վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը
2581 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
1732 դիտում
18:24 20-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը
Այս բաժնից
949 դիտում
22:38 15-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը
1240 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
964 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան