211652_close_icon

Մեքսիկայում հայտնաբերել են 1959թ-ին կորած լեռնագնացների մումիաները

views-count971 դիտում article-date 15:01 09-03-2015
Մեքսիկայում հայտնաբերվել են 2 լեռնագնացի մումիա դարձած մարմիններ, որոնք անհետ կորել են այն բանից հետո, երբ 1959թ-ին փորձել են նվաճել երկրի ամենաբարձր կետը` «Օրիսաբա» հրաբուխը: Մարմինները հայտնաբերվել են 5,3 հազար մ բարձրության վրա (հրաբխի բարձրությունը 5,6 հազար մ է): Այդ ժամանակ «Օրիսաբա» հրաբուխը որոշել է բարձրանալ 7 մարդ, սակայն ձնահյուսի պատճառով նրանցից 3-ն անհետացել են. 4-ին հաջողվել է փրկվել: Չի բացառվում, որ կհայտնաբերվի նաև 3-րդ անհետ կորածի մարմինը: Որոնողական աշխատանքներին խանգարում են եղանակային վատ պայմանները:

Նմանատիպ նյութեր