211652_close_icon
views-count25910 դիտում article-date 14:30 09-03-2015

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Գազ 3110-ը հայտնվել է ձորում. փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերում մահացածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գազ 3110 մակնիշի 05 ՕՍ 252 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցների հետ ավտոմեքենայից դուրս են բերում մահացած տղամարդուն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու փորձագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Տեղում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը անընդհատ տեղեկություններ է հաղորդում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: *** Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Վանաձոր քաղաքի Դպրոցի 22 տան բնակիչ, 38-ամյա Ռոբերտ Սիրադեղյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր