211652_close_icon

Սիմֆերոպոլի օդանավակայանի տերմինալը տարհանվել է պայթուցիկի մասին լուրից հետո

views-count1141 դիտում article-date 15:59 09-03-2015
Այսօր Ղրիմում գտնվող Սիմֆերոպոլ քաղաքի օդանավակայանի 2-րդ տերմինալի անձնակազմն ու ուղևորները` ավելի քան 670 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ անհայտ անձի կողմից հաղորդագրություն է ստացվել, որ այնտեղ պայթուցիկ սարք կա տեղադրված: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է օդանավակայանի տնօրեն Եվգենի Պլակսինը: Հայտնի է, որ այդ լուրը ճշտվում է: Օդանավակայան են եկել իրավապահ մարմիններն ու մասնագետները: Ե. Պլակսինը նշել է նաև, որ մյուս տերմինալները շարունակում են գործել: Ի դեպ՝ մի քանի ամիս առաջ Սիմֆերեպոլը դարձել է Ղրիմի վարչական կենտրոնը:

Նմանատիպ նյութեր