1287 դիտում
14:22 09-03-2015
ՀՖՖ 2 աշխատակիցներ ակադեմիական նոր որակավորում են ստացել. լուսանկարներ
2010 թվականին ՈՒԵՖԱ-ն, Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ, սկսեց ազգային ասոցիացիաների աշխատակիցների մասնագիտական որակավորումը բարձրացնող ակադեմիական ծրագրերի իրականացումը: Ակադեմիական ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցում են շուրջ 1 տարի տևողությամբ օնլայն ուսուցման, որի ընթացքում անցկացվում են նաև 3 առերես սեմինար հանդիպումներ:
Ակադեմիական ծրագիրը ներառում է ազգային ասոցիացիայի կառավարման հիմնական ոլորտները` ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ եւ հովանավորչություն, ներքին եւ արտաքին հաղորդակցություն:
Ծրագիրն առավել լայնամասշտաբ դարձնելու համար ՈՒԵՖԱ-ն որոշեց 2014/2015 թվականների 4-րդ թողարկման ուսուցումը կազմակերպել ռեգիոնալ մակարդակով: Վրաստանում կազմակերպված դասընթացին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ադրբեջանի ազգային ֆեդերացիաների աշխատակիցները:
2014 թվականի հունիսին մեկնարկած ծրագրին Հայաստանից մասնակցում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցներ Ամալյա Գրիգորյանը և Ղազար Հակոբջանյանը, ովքեր հաջողությամբ հանձնեցին քննություններն ու պարգևատրվեցին ակադեմիական հավաստագրերով: 2015 թվականի մարտի 6-ին Վրաստանում կազմակերպված ավարտական հանդեսի ժամանակ ակադեմիական հավաստագրերն անձամբ հանձնեցին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի Գործադիր տնօրեն Ռևազ Արվելաձեն և IDHEAP-ի պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն:
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
15:09 05-03-2014
Շալանդը բարձր որակավորում ունեցող մարզիչ է. Յուրա Մովսիսյան
2160 դիտում
20:52 13-12-2014
Ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվեց դիպուկահարի որակավորում. տեսանյութ
Այս բաժնից
2239 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2005 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1876 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ