ԱՄՆ-ում փոխհրաձգություն է եղել. կա 1 զոհ, 3 վիրավոր
                        ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Անկորիջ քաղաքում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել են: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ կրակցներ են հնչել նաև քաղաքի երկու այլ թաղամասերում: 
Ոստիկանությանը հայտնի չէ, թե կապված են արդյոք այդ միջադեպերը միմյանց հետ, թե ոչ: 
Իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել զոհվածների և տուժածների անունները, ինչպես նաև միջադեպի մանրամասները: Ըստ Alaska Dispatch News-ի՝ ներկայումս հանցագործության կասլածյալը կալանքի տակ է: Այլ մանրամասներ չեն հողորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

