ԱՄՆ-ում փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ
                        Փետրվարի 15-ի երեկոյան ԱՄՆ Միսսիսիպի նահանգի  Իուկա  քաղաքի հանրախանութներից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Ոստիկանությունից հաղորդվել է, որ փոխհրաձգության արդյունքում կրակողներից մեկը զոհվել է, իսկ ոստիկանության աշխատակիցը  վիրավորվել է: 
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, քանի որ տարվում է հետաքննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

