ԱՄՆ-ում խնջույքի ժամանակ փոխհրաձգություն է եղել. կա 2 զոհ
                        ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Հոուպ-Միլզ քաղաքի առանձնատներից մեկում խնջույքի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով 2 մարդ սպանվել է, 5-ը վիրավորվել են: 
Իրավապահ մարմինները մահացածների անունները չեն հրապարակել: 
Սպանության պատճառը դիտվում է խնջույքի ժամանակ ծագած կենցաղային վեճը:
 
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա: 
Ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել կրակողներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

