Բարեգործական համերգ` նվիրված ազատամարտիկ կանանց
Մարտի 8-ին, ժամը` 18:00-ին, Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում տեղի կունենա բարեգործական համերգ` նվիրված ազատամարտիկ կանանց: Վերջիններս այդ օրը սրահում կլինեն ու կվայելեն համերգային երեկոն, որի ժամանակահատվածում հերոսուհիներին սպասվում են գեղեցիկ անակնկալներ և նվերներ:
Միջոցառմանը կմասնակցեն արվեստի ոլորտի հայտնի ու սկսնակ ներկայացուցիչներ, պարային խմբեր, տարբեր հասարակական և կոմերցիոն կազմակերպություններ, զանգվածային լրատվամիջոցներ ու անհատներ: Կլինեն նաև պարգևատրումներ: Երեկոյի կազմակերպիչներն են դերասան, հաղորդավար` Արթուր Հակոբյանը և հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար` Արման Կարապետյանը: