Երկրաշարժ՝ Նոր Գվինեայում
Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում՝ Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ, 6,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները զգալի են եղել Կիմբե քաղաքից 208 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Բրիտանիա կղզում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 23,4 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: