Նոր Գվինեայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Պապուա-Նոր Գվինեայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Լորենգաուից 175 կմ դեպի հարավ֊արևելք։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում, ցունամիի վտանգ չկա։