Երեւանում փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 8-ին, ժամը 02.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը: