23369 դիտում
13:00 28-03-2015
Երևանի ՃՈ աշխատակիցները երեկ փրկել են 44 վարորդի կյանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանվելով 50.000-200.000 դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վայ-վարորդներին, որ ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենաներ, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց անվտանգության շահերից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 15/27 շենքի բնակիչ Սարգիս Վաթյանի վարած Nissan մակնիշի 222 PP 01 համարանիշի ավտոմեքենան, ով ավտոմեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշան (դռիկներ) և ավտոմեքենան վարելու ընթացքում դռիկներ տալու համար տուգանվել է 100 000 դրամի չափով և մեքենան էլ (դռիկաթափ) է արվել ՃՈ աշխատակցի կողմից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
17667 դիտում
10:14 08-03-2015
Մարտի 8-ի նախօրեին Երեւանի ՃՈ աշխատակիցները փրկել են 41 խմած վարորդի կյանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ