211652_close_icon
views-count1502 դիտում article-date 19:00 07-03-2015

Մարզերում ցեղասպանության տարելիցին նվիրված հետաքրքիր միջոցառումներ կլինեն

ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը: Նիստը հրավիրված էր ընդլայնված կազմով և նպատակն էր 100-ամյակի միջոցառումերի շրջանակում հստակեցնել մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Քննարկումների արդյունքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց վերանայել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կազմը և նախատեսվող միջոցառումների ծրագիրը` այն հագեցնելով նոր և հետաքրքրական ձեռնակներով: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 15 օր անց:

Նմանատիպ նյութեր