1006 դիտում
21:34 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բրյուսելում
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդԶատիկ վարդապետ Ավետիքյանը ևԲելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:
Ծաղկեպսակներ զետեղվեցին Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նմանատիպ նյութեր
822 դիտում
18:32 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
1021 դիտում
21:13 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում
976 դիտում
23:38 25-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1927 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է