Ստանիսլավսկու անվան թատրոնը «վերածվել» է բիզնես-կենտրոնի՞. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ ի տեղեկությունների՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան՝ Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: Այդ ամենին էլ «հետևում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասաց, որ դեռ բիզնես-գործունեություն չեն սկսել, բայց նպատակ ունեն և թույլտվության համար պատրաստվում են դիլքել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Թերևս կասկածից վեր է, որ Հ. Պողոսյանը կտա իր համաձայնությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։