Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ
Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին:
Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:
Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես:
_______
[b] Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական
թատրոնի մամուլի ծառայություն [/b]