1603 դիտում
08:19 07-03-2015
Արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը 7 դեպք. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ողջ Հայաստանում 2014 թվականին ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը յոթ դեպք: Իհարկե, զարմանալ կարելի է, թե ինչպես են թույլ տվել, որ այդ յոթ դեպքն էլ արձանագրվի: Կարող էին, չէ՛, գրել, որ մենք անչափահաս թափառաշրջիկ մուրացկաններ ընդհանրապես չունենք: Հետո ինչ, որ բնակչության 40%-ը աղքատ է: Ծայրահեղ դեպքում՝ ոստիկանությունն ու պաշտոնական վիճակագիրները կարող էին արդարանալ և ասել, որ Հայաստանի անչափահաս մուրացիկները ստատիկ մի վայրում են մուրացկանությամբ զբաղվում, այսինքն՝նրանք թափառաշրջիկ չեն: Պարզապես մի բան է հարցական մնում՝ տեսնես պաշտոնական վիճակագիրները, որոնք նման թվեր են ստեղծագործում, երբևէ փողոց դուրս գալի՞ս են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
721 դիտում
07:20 20-06-2024
Թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից. ավագանին կքննարկի որոշման նախագիծը. «Ժողովուրդ»
1241 դիտում
15:23 18-06-2014
Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության. տեսանյութ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»