Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 6-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 6-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին, ով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
***
Մարտի 6-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 6-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: