211652_close_icon
views-count1501 դիտում article-date 20:57 06-03-2015

Հայաստանի ասորական եկեղեցում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

Հայաստանում ասորական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նիկոդիմ Յուխանաևն Արարատի Վ. Դվին ասորական համայնքի Մար Թումա եկեղեցում կատարեց հոգեհանգստի պատարագ: Պատարագն ավարտելուց հետո տեր հայրն ասաց, որ այս պատարագն առ Աստված ուղղվեց Սիրիայի Խաբուր գետի երկայնքով բնակվող 30 գյուղերի ասորի բնակիչների հոգու հանգստության համար, որոնք օրերս զոհ են դարձել իսլամիստներին, իսկ մյուսներին էլ գերեվարել են: Տեր հայրը նահատակների հոգու հանգստության համար աղոթք կարդաց և Աստծուց խաղաղություն խնդրեց աշխարհի և գերիների փրկության համար: Հոգեհանգստի պատարագին մասնակցում էին ասորական համայնքի «Աթուռ» հկ-ի ղեկավար Արսեն Միխայիլովիչը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը, պատմաբան-ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան, համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովնան, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ասորական համայնքի բնակիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր