211652_close_icon
views-count2094 դիտում article-date 19:08 19-04-2014

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ Պահքը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր