Հայտնի է Պառավաքարի ամբուլատորիայի նոր տնօրենի անունը
Նախօրեին կայացել է Տավուշի մարզպետարանի կողմից Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը:
Մասնակցել է մեկ թեկնածու՝ Ալինա Համլետի Առաքելյանը, որն էլ թեստային և բանավոր փուլերի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել: 3-օրյա ժամկետում ՀՀ Տավուշի մարզպետի համապատասխան որոշմամբ Ալինա Առաքելյանը կնշանակվի Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրեն: