211652_close_icon
views-count1410 դիտում article-date 18:21 06-03-2015

Դեղատնից գողություն կատարողներին հայտնաբերեցին

Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ա.-ին և 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.00-ին, օգտվելով Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գտնվող դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից՝ կատարել են գողություն: Խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ հայտնաբերվել է Ֆիքսվող փականով դանակ՝ 12 սմ ընդհանուր և 4.5 սմ շեղբի երկարությամբ, իսկ Ա. Ասլանյանի մոտ հայտնաբերվել է դեղատնից գողացածը: Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր