1276 դիտում
16:21 12-09-2014
Ոսկու հանքից գողություն կատարողներին հայտնաբերեցին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:
Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է 19, իսկ մյուսի մոտ` 23 կգ հանքանյութի նմանվող զանգված:
Կամո Դ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրն առավոտյան իրենք գնացել են նշված հանքախորշից ոսկու հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1167 դիտում
12:52 29-05-2015
Ոսկու հանքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել հայր և որդի
2912 դիտում
19:38 02-06-2015
Բռնվեցին ոսկու հանքից գողություն կատարելիս. տեսանյութ
2187 դիտում
16:16 20-07-2015
Գողություն էր կատարել Սոթքի ոսկու հանքից
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը