211652_close_icon

Նեմցովի սպանության միակ վկա, ուկրաինացի մոդելին սպառնում են

views-count3308 դիտում article-date 15:14 06-03-2015
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հրահանգել է ապահովել ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միակ վկայի՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի անվտանգությունը: Այդ մասին նշված է Ուկրաինայի ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Շոկինը նշել է, որ Դուրիցկայան իր հասցեին սկսել է սպառնալիքներ ստանալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2015 թվականի մարտի 5-ին Ուկրաինայի ՆԳՆ Բելոցերկովի շրջանային վարչություն է դիմել Աննա Դուրիցկայան, ով հանդիսանում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկան և հայտնել, որ անհայտ անձանց կողմից իր կյանքը վտանգող սպառնալիքներ է ստանում»:

Նմանատիպ նյութեր