Քաջարանում նշել են Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հ Թադևոսյանի ծննդյան 100-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Այսօր՝ հուլիսի 3-ին, Քաջարանում տոնական օր է, և համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100-ամյակը։
Շնորհավորում ենք պատվավոր մայր ծնողին և քաղաքացուն` միաժամանակ մաղթելով առողջություն և տոկունություն։
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին։