211652_close_icon
views-count84986 դիտում article-date 11:21 06-03-2015

Ոստիկանությանը հայտնի է աղմկահարույց կրակոցներն արձակած և BMW-ով փախուստի դիմած անձանց ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color][/b]ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են նույն գյուղի բնակիչներ, 23-ամյա Նշան Ավետիսյանը և 25-ամյա Տրդատ Ասատրյանը: Պարզվել է, որ վերջիններս կրակոցներն արձակելուց հետո Տ. Ասատրյանին պատկանող BMW 21 C Q 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալներից մեկը գյուղում հայտնի է՝ որպես շտանգիստ Արմենի տղա: Ի դեպ, Շտանգիստ Արմենը նույնպես այս օրերին գյուղից փախած է, իսկ գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե ինչքա՞ն պետք է փախնեն. «Սաղ գյուղը գիտի, որ Տրդատն ու Նշանն են էղել: Խելք ունենան, մեղայականով կներկայանան ոստիկանություն, դա կհամարվի մեղմացուցիչ հանգամանք»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44937/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ոստիկանությունը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ունեին օպերատիվ տեղեկություններ, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/03/44902/]մարտի 3-ին[/url] Պռոշյան գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառելուց հետո հանցագործը կամ հանցագործները դեպքի վայրից հեռացել էին BMW 520 մակնիշի 21 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Տրդատ Ասատրյանի անվամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր