35414 դիտում
16:04 03-02-2016
Վանաձորւմ գողության փորձ կատարած, իսկ հետո ոստիկանների վրա կրակոցներ արձակած ու ռուսական համարանիշներով մեքենայով փախուստի դիմած եռյակը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի Տարոն քաղաքի բնակիչ, 25-ամյա Արա Գալստյանի, նույն քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարգսյանի և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Ռադիկ Ռստակյանի նկատմամբ:
Վերջիններս կասկածվում են Վանաձոր քաղաքում բնակարանային գողություն կատարելու և ոստիկանության ծառայողների վրա կրակելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի միջնորդությունը և եռյակը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/01/75963/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ ձերբակալված Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 24-ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Ռադիկ Ռստակյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Սպիտակի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների հետ տեղափոխվել էին Վանաձոր քաղաքի Նարեկացի 71/1 հասցե:
Նշված հասցեում Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի, մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մանուչարյանի գլխավորությամբ տեղի էր ունենալու քննչական փորձարարություն: Կասկածյալ եռյակը ցուց էր տալու, թե ինչպես էին փորձել մուտք գործել նշված տուն, որտեղից ցանկացել էին կատարել գողություն, սակայն տեսնելով, որ ոստիկաններն օպերատիվորեն ժամանել են, կրակոցներ էին արձակել ոստիկանների ուղղությամբ ու հետո դիմել փախուստի:
[img]/ups/images/0822247001454501110218169.jpg[/img]
[img]/ups/images/0056553001454501110893223.jpg[/img]
[img]/ups/images/0352828001454501108243966.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+