211652_close_icon
views-count1914 դիտում article-date 16:21 10-03-2015

Hong Kong Airlines-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում ռումբ լինելու կասկածանքով

Hong Kong Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ուխան քաղաքում կասկածանքով, որ ինքնաթիռում ռումբ կա: Ըստ լրատվամիջոցների՝ AirbusA330-200-ը ուղևորվել է Պեկինից Հոնկ Կոնգ, սակայն թռիչքից 2 ժամ հետո ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ուխանի միջազգային օդանավակայանում, քանի որ անձնակազմը կասկածներ է ունեցել, որ ինքնաթիռում կարող է ռումբ լինել: Այն մասին, թե ինչի հիման վրա են եղել կասկածները, թե ինքնաթիռում պայթուցիկ կա, չի հաղորդվում: Հայտնի է, որ ներկայումս 295 ուղևորները հաջողությամբ դուրս են բերվել ինքնաթիռից:

Նմանատիպ նյութեր