4321 դիտում
11:11 06-03-2015
«Մոսկվիչկա»-ի փակվելու օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում պաշտոնյաների բիզնեսները. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս շաբաթվա սկզբին փակվեց «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Նրա մուտքի դռներին հայտնվել է «ՓԱԿ է» ցուցանակը: Սուպերմարկետների ցանց ասվածը «Մոսկվիչկայի» պարագայում այևս խիստ չափազանցված է հնչում, քանի որ վերջին մեկուկես տարիների ընթացքում փակվում է այս ցանցի արդեն 4-րդ խանութը:
Այս խանութների ցանցի ստեղծումը և փակվելը ինքնին ուշագրավ պատմություն է։ «Մոսկվիչկա» ցանցը պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, և մի քանի տարի առաջ դրա կառավարումը պաշտոնապես ստանձնեց նրա որդին Արմեն Նազարյանը իր «Բիզնեսլիդեր» շատ համեստ անունը կրող ՍՊԸ-ով: Ու քանի դեռ Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետն էր, «Մոսկվիչկան» անհոգ գործում էր:
Ներսիկ Նազարյանին իր զբաղեցրած պաշտոնից հանեցին 2013թ.-ի ապրիլի 16-ին, երկու շաբաթ անց փակվեց Մոսկովյան փողոցի «Մոսկվիչկան»: Ու դրանից հետո «Մոսկվիչկայի» խորտակումը այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Այս օրինակը ինքնին ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բիզնեսները, պաշտոնը կա, բիզնեսը բարգավաճում է անկախ նրանից, թե որքանով է արդյունավետ: Պաշտոնը չկա՝ կործանվում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8730 դիտում
23:02 10-08-2018
Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»