211652_close_icon
views-count1922 դիտում article-date 07:46 06-03-2015

Արտագաղթի ծավալների և արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ փոփոխություններ չկան. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել որ այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի: Նա ասել է, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով...Այդ երևույթները պահպանվում են: Եգանյանի նշած վերջին 6-7 տարիներին Հայաստանից, պաշտոնական վիճակագրության համաձայն, անվերադարձ հեռացել է ավելի քան 300 հազար մարդ կամ մեր բնակչության մոտ 10%-ը: Եթե այդ դինամիկայի մեջ «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ չլինեն, ապա մի 15-20 տարուց մեր երկրի բնակչությունը կնվազի կիսով չափ, իսկ մի 40-50 տարուց երկրում ոչ ոք չի մնա: Ուշագրավ այն է, որ արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ այն իրավիճակներից, որ ստեղծվում են մեր արագաղթյալներին ընդունող երկրներում: Այսինքն արտագաղթը «կկայանա ցանկացած եղանակի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր