ԱՄՆ-ում փրկարարները սառած լճից դուրս են բերել ձիուն. տեսանյութ
ԱՄՆ-ում փրկարարները մի ամբողջ ժամ օգնել են սառած լճից դուրս բերել ձիուն: Ականատեսների խոսքով, սառցաշերտի տակ են անցել երկու ձիեր, որոնցից մեկը սատկել է մինչեւ փրկարարների ժամանումը:
Ողջ մնացած ձիուն հաջողվել է դուրս բերել մեծ դժվարությամբ: Ներկայում ձիու կյանքին վտանգ չի սպառնում: