211652_close_icon
views-count1861 դիտում article-date 22:47 05-03-2015

«Երկիր Զաբախա»` Հովհաննես Կարապետյան. տեսանյութ

Հովհաննես Կարապետյան (հունիսի 2, 1875 թ., Ախալքալաք — դեկտեմբերի 4, 1943 թ., Երևան), հայ երկրաբան, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935 թ.), երկրա- բանահանքաբանական գիտությունների դոկտոր (1936 թ.)։ 1935—1939 թթ-ին Կարապետյանը եղել է իր իսկ շանքերով կազմակերպված երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ներկայիս ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ) դիրեկտոր, միաժամանակ դասախոսել Երևանի համալսարանի աշխարհագրական ու երկրաբանական ֆակուլտետներում, վարել ընդհանուր երկրաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Կարապետյանի երկրաբանական հարուստ հավաքածուի բազայի վրա 1937 թ.-ին Երևանում հիմնադրվել է երկրաբանական թանգարան, որը այժմ կոչվում է նրա անվամբ։ Աշխարհահռչակ երկրաբանի կյանքի և գիտական ժառանգության մասին զրուցում ենք ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր