2606 դիտում
10:09 28-05-2014
Շարժվե՛նք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով. Մանվել Գրիգորյան
Փառք տալով մեր հերոսածին մայրերին՝ գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Այս մասին մայիսի 28-ի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում նշել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանիը: Նրա շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 96-րդ տարեդարձի` Հանրապետության տոնի կապակցությամբ: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որի սկիզբը դարձան 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և պետականության այդ հենքի վրա կայացավ մեր Երրորդ Հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, որն արդեն թևակոխել է երրորդ տասնամյակը: 1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար Շուշիի ազատագրում և ազատ, անկախ Արցախ: Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի մայր աթոռը: Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին: Հայրենակիցնե՛ր Եկեք տոնական տրամադրությամբ շարունակենք մեր պայքարը, աշխատենք օրըստօրե հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրն ու հզորացնենք մեր հայրենիքը: Ամուր պետականությամբ, միասնականորեն նախապատրաստվելով Մեծ եղեռնի 100-ամյակին` աշխարհին լսելի դարձնենք պահանջատիրական մեր ձայնը: Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ: Շնորհավորում եմ համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ` Մ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ»
Նմանատիպ նյութեր
6223 դիտում
11:26 28-05-2016
Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով. գեներալ Մանվել Գրիգորյան
59148 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2053 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
703 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2032 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա