211652_close_icon
views-count1647 դիտում article-date 16:58 05-03-2015

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ. ֆոտոշարք

Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը Հայաստան Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Լիտվայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր