211652_close_icon
views-count2370 դիտում article-date 18:53 05-03-2015

Դանակահարություն Սառնակունքում

Մարտի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն: Պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող, Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն սուր-ծակող կտրող գործիքով հարվածել է Հայկ Գ.-ին` պատճառելով նշված վնասվածքը: Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր