Դանակահարություն՝ ադրբեջանցի զինծառայողների միջև
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում: Զորամասի ծառայող Սամեդ Աքբերլի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի՝ Քանան Մամեդզադեի միջև ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Մամեդզադեն դանակահարել է Մամեդզադեին:
Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: Մամեդզադեն տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ 2014 թվականի հունվարից մինչ այսօր ադրբեջանական բանակում հրազենային ինքնավիրավորումների ավելի քան 20 դեպք է արձանագրվել: 10-ից ավելի զինծառայող ինքնասպան է եղել: Ինքնասպանությունները իրագործվել են մկնդեղի, հրազենի և պարանի միջոցով:
Ադրբեջանի ՊՆ-ն նշված միջադեպերին ստանդարտ պատասխան ունի՝ անզգուշության հետևանք: