Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ մարտական ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտարարել է, թե Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացվող թուրք-ադրբեջանական «TurAz Şahini 2015» խորագիրը կրող համատեղ զորավարժությունների ժամանակ կործանված ռազմական ինքնաթիռն առնչություն չունի զորավարժությունների հետ:
Իսկ այսօր առավոտյան թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ մարտական ինքնաթիռը վայր է ընկել հենց զորավարժությունների ժամանակ: Ինքնաթիռի օդաչուներից մեկին հաջողվել է պարաշյուտով թռչել, իսկ մյուս օդաչուի ճակատագիրն անհայտ է մնում: