211652_close_icon

Պուտինը պահանջել է իրավապաշտպան մարմիններից ազատել երկիրը քաղաքական սպանություններից

views-count1334 դիտում article-date 13:02 05-03-2015
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում պահանջել է իրավապաշտպան մարմիններից ազատել երկիրը քաղաքական սպանություններից: Նա նշել է, որ ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության նման հանցագործությունները Ռուսաստանի համար խայտառակություն և ողբերգություն են: Պուտինի խոսքով, նախևառաջ պետք է բարձրացնել ինչպես նոր, այնպես էլ հին հանցագործությունների բացահայտման մակարդակը:

Նմանատիպ նյութեր