211652_close_icon
views-count17651 դիտում article-date 15:07 05-03-2015

Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար

Երկրապահ կամավորների միության վարչության բակում ստեղծված խաչքարերի պուրակում հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի կողմից տեղադրվում են խաչքարեր: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ խաչքար տեղադրվեց նաեւ Արագածոտնի մարզի կողմից: Մարզի տարածքի հանքավայրից բերված կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրա պատկերված է թեւավոր խաչ, որը խորհրդանշում է Հայաստանի` քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունելու գաղափարը: Ներքեւի հատվածում թեւավոր պսակն է, որը երիզում է խաչը: Խաչի վերեւի թեւին պատկերված է լուսաբեր աղավնին, իսկ մյուս թեւերին` կյանքի եւ խաղաղության խորհրդանիշ նուռը եւ խաղողի ողկույզները: Խաչքարը եզրափակվում է հավերժության նշանով` ի հաստատումն հայ ժողովրդի հարատեւման եւ լուսավոր ապագայի: Խաչքարի տեղադրման կապակցությամբ մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ դրանով մարզն իր համակարծությունն է արտահայտում այն բազմահազար տեսակետների, որոնք հնչում են այս օրերին` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի եւ ի հատուցումն այդ եղեռնագործության պատճառած կորուստների:

Նմանատիպ նյութեր