Լոռիում վերսկսվել է պետական աջակցությամբ տրվող պարարտանյութի բաշխումը
Լոռիում վերսկսվել է պետական աջակցությամբ տրվող պարարտանյութի բաշխումը: Մարզի 14 համայնքի արդեն բաշխվել է 384 տոննա ազոտական պարարտանյութ: Այս տարվա համար մարզը ներակայացրել է 2300 տոննա ազոտական պարարտանյութի պահանջարկի հայտ:
Ստացվել և պահեստավորվել է նաև 17 տոննա կորնգանի և 40 տոննա գարնանացան գարու սերմացու: Մարզպետը հանձնարարել է պարարտանյութի և սերմացուների դիմաց գանձվող գումարները հավաքագրել սահմանված ժամկետներում: