Փրկարարների օգնությամբ կիրականացվի ամանորյա սննդի փաթեթների բաշխումը
Արդեն ավանդույթ է դարձել, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերի շահառուների համար աշխատակիցների ու կամավորների ջանքերով փաթեթավորվում և բաշխվում են ամանորյա տոնական սննդի փաթեթներ:
Անցած տարի սննդի փաթեթների բաշխման գործում Գերմանական Կարմիր խաչին աջակցում էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները, որոնք օգնեցին մարդկանց տները հասցնել ծանր փաթեթները:
Դեկտեմբերի 29-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ կիրականացվի ամանորյա տոնական սննդի փաթեթների բաշխումը: